Ավստրիայում առաջարկել են արգելել Հիջաբը մանկապարտեզներում և տարրական դպրոցներում
Ավստրիայում առաջարկել են արգելել Հիջաբը մանկապարտեզներում և տարրական դպրոցներում

Ավստրիայում կարող է արգելեն մանկապարտեզներում և տարրական դպրոցներում հիջաբ կրելը։ Համապատասխան առաջարկով հանդես է եկել երկրի փոխկանցլեր, պետական ծառայության և սպորտի հարցերով նախարար Հայնց–Քրիստիան Ստրախեն։

 Ես հանդես եմ գալիս մանկապարտեզներում և տարրական դպրոցներում դաշնային մակարդակով հիջաբը արգելելու համար,– հայտարարել է Շտրախեն՝ Kronen Zeitung–ին տված հարցազրույցում։

Փոխկանցլերի կարծիքով՝ տվյալ քայլը թույլ կտա աղջիկներին տաս տարեկանում արդեն զգալ պետության պաշտպանությունը, ազատ զարգանալ և ինտեգրվել ավստրիական հասարակության մեջ։

«Երեխաների միջև բաժանումը և ինտեգրման բացակայությունը քաղաքական իսլամի շահերից է բխում, որն արդեն այսօր վտանգավոր զուգահեռ հասարակություններ է ստեղծել տարբեր կազմակերպություններում ու միություններում»,– ասել է ավստրիացի նախարարը։ Վերջում նա նշել է, որ կանխարգելող այս միջոցները պետք է կիրառել վաղ մանկության տարիքից, այլապես հետո շատ ուշ կլինի։