Ավստրիայի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է անկախության օրվա առթիվ
Ավստրիայի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է անկախության օրվա առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը: Համապատասխան լրատվությունը Ավստրիայում Վրաստանի դեսպան, Արադ Բենկոն տարածել է «թվիթերի» էջում: Դիվանագետը տարածել է նաև նամակի պատճեն:

«Տիկին նախագահ, ընդունեք իմ շնորհավորանքը Վրաստանի անկախության օրվա առթիվ: Հարգանքով փոխանցում եմ լավագույն մաղթանքները Վրաստանի երջանիկ և խաղաղ ապագայի համար»,-նշված է Ավստրիայի նախագահի նամակում: