Ավստրիան փակում է յոթ մզկիթ և վտարում մի քանի իմամի. Սեբաստիան Կուրց
Ավստրիան փակում է յոթ մզկիթ և վտարում մի քանի իմամի. Սեբաստիան Կուրց

Ավստրիան փակում է յոթ մզկիթ և վտարում մի քանի իմամի:

Այս մասին հայտարարել է Սեբաստիան Կուրցը:

Ինչպես գրում է Associated Press-ը, նշված միջոցներն ուղղված են «քաղաքական իսլամի« և մզկիթները արտասահմանից ֆինանսավորելու դեմ:

Սեբաստիան Կուրցի հայտարարությամբ, Վիեննայում փակվելու է թուրքական մզկիթը, որը թուրքական ազգայնական գաղափարների տարածողն է, ինչպես նաև կառավարության գործողություններն ուղղված են «Արաբական կրոնական հանրության» դեմ, որը ղեկավարում է 6  մզկիթ:

Ավստրիայի կառավարության որոշումը հիմնված է 2015 թվականին ընդունված օրենքի վրա, որն արգելումէ  կրոնական խմբերի արտասահմանից ֆինանսավորումը: