Ավստրիան կովիդհամավարակի պատճառով ծրագրում է Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հայտարարել համընդհանուր կարանտին
Ավստրիան կովիդհամավարակի պատճառով ծրագրում է Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հայտարարել համընդհանուր կարանտին

Ավստրիան կովիդհամավարակի պատճառով ծրագրում է Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հայտարարել արդեն երրորդ համընդհանուր կարանտինը: Կանոնակարգի համաձայն, կփակվեն բոլոր այն առևտրական կենտրոնները, որոնք բացվել էին անցյալ շաբաթ, երկրորդ կարանտինի վերացման ֆոնին:

Նոր սահմանափակող միջոցներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 26-ից և կտևեն մինչև հունվարի 18-ը: Այս ժամանակահատվածում քաղաքացիների համար առանց անհետաձգելի անհրաժեշտության, կսահմանափակվի տանից դուրս գալու իրավունքը: