Ավստրալիայում սպանելու են 10 000 ուղտ
Ավստրալիայում սպանելու են 10 000 ուղտ

Ավստրալիայում սկսվել է 10 000 ուղտերի ոչնչացման գործողությունը:

Երկրի հարավային մասում ընթացող գործողությանը մասնակցում են դիպուկահարներ: Նրանք հինգ օրվա ընթացքում ուղղաթիռներով սպանելու են 10 000 ուղտ:

Գործողությունն անցկացվում է նահանգի հարավային մասում, Անանգու բնակավայրի մոտ: Նշված տարածաշրջանում է ապրում 2 300 բնիկ: Գործողության առաջին օրը դիպուկահարներն սպանել են 1 500 ուղտ:

Ուղտերին ոչնչացնելու պատճառ է անվանվում նրանց քանակի արագ ավելացումը և դեպի բնակավայրեր տեղաշարժը, որի պատճառով կենդանիները վտանգ են ստեղծում ջրային համակարգի համար: Բացի այդ, ուղտերը վնասում են նաև ենթակառուցվածը:

Եվս մեկ պատճառ է անվանվում ուղտերի կողմից գազերի արձակումը: Փորձագետների գնահատմամբ, ուղտերը տարեկան արտանետում են մինչև մեկ տոննա ածխաթթու գազ:

Ավստրալիայում բնակվում է մեկ միլիոն ուղտ: Կենդանիների այս քանակն օդը աղտոտում է 400 000 մեքենայի նման: