Ավստրալիայում պայքարում են հրդեհի դեմ. Հրդեհը մոտենում է Սիդնեյին
Ավստրալիայում պայքարում են հրդեհի դեմ. Հրդեհը մոտենում է Սիդնեյին

Ավստրալիայում ուժգին հրդեհ է: Կրակը մոտենում է Սիդնեյ քաղաքին: Հրդեհից տուժել են Սիդնեյի մերձակայքում գտնվող տները: Նոր Հարավային ՈՒելսի հրշեջ ծառայությունում հայտարարում են, որ քամու պատճառով հրդեհը տարածվում է արագ տեմպերով և բարդացնում է նոր օջախների մարման գործընթացը:

Քաղաքացիների մի մասին իշխանությունները կոչ են արել լքել բնակելի տարածքները:

Այս պահին հրդեհը տարածվել է 2500 հա տարածքում: Տեղում մոբիլիզացված են հրշեջները և ուղղաթիռներ: Ավստրալիայի վարչապետը գովեստի խոսքեր է ասել հրշեջների հասցեին և կոչ արել բնակչությանը զգույշ լինել: