Ավստրալիայում, որտեղ հրդեհի տասնյակ օջախներ են, անձրև է տեղացել
Ավստրալիայում, որտեղ հրդեհի տասնյակ օջախներ են, անձրև է տեղացել

Ավստրալիայում անձրև է տեղացել: Երկրի արևելքի մի քանի նահանգում միաժամանակ անձրև է տեղացել, որը իշխանության հայտարարությամբ, կարևոր դերակատարություն կունենա հրդեհի մարման գործընթացում:

Տարածված տեղեկությամբ, անձրև է գալիս Նոր Հարավային Ուելսի նահանգում, որտեղ գրանցվում է հրդեհի 30 օջախ:

Օդերևութաբանների տեղեկությամբ, երկրի արևելյան նահանգներում անձրևը կշարունակվի մի քանի օր: