Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել

Ավստրալիայում DHC-2 Beaver ինքնաթիռը ընկել է գետի մեջ, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել, հայտնում է ABC հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը:

Ջրի մակերեսի վրա՝ այն վայրում, որտեղ ինքնաթիռը ընկել է, բեկորներ և  նավթի հետքեր են հայտնաբերվել: Ընկերությունում, ում պատկանում է ինքնաթիռը, հաստատել են, որ ինքնաթիռում էին օդաչուն և 5 ուղևոր: