Ավստրալիայում հաստատվել է մոտ 80 տարում ռեկորդային շոգ եղանակ
Ավստրալիայում հաստատվել է մոտ 80 տարում ռեկորդային շոգ եղանակ

Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունը Սիդնեյում գրանցել է 47 աստիճան շոգ, ինչը հանդիսանում է վերջին մոտ 80 տարում ամենաբարձր ջերմաստիճանը։ Այս մասին հաղորդվում է Նոր Հարավային Ուելս նահանգի օդերևութաբանական բյուրոյի թվիթերյան էջում։

Վերջին անգամ նման ջերմաստիճան Սիդնեյում հաստատվել էր 1939 թվականին։

Իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են հրդեհի բարձր վտանգավորության մասին և լիարժեք արգելք սահմանել բարձր ջերմաստիճանային գոտիներում կրակ վառելու վրա։

Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը՝ շոգի պատճառով մի քանի մարդ է հոսպիտալացվել։

Սիդնեյում թենիսի միջազգային մրցաշարի կազմակերպչները ստիպված են եղել առավոտյան ժամը 10-ին դադարեցնել մրցույթը, քանի որ շոգը գերազանցել է 40 աստիճանը։

Շաբաթ օրը մի քանի հրդեհներ են գրանցվել Վիկտորյա և Հարավային Ավստրալիա նահանգներում։