Ավստրալիայում անտառային հրդեհի ժամանակ կինը փրկել է կոալային (տեսանյութ)

Ավստրալացի կինը սեփական կյանքի ռիսկի գնով հրդեհից փրկել է կոալային: Այդ գործողությունը պատկերող կադրերը տարածել են Ավստրալիայի լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելսում:

Տեղի բնակիչը կոալային նկատել է այրվող անտառում, որը արդեն այրվածքներ է ունեցել: Լրատվամիջոցների հաղորդմամբ, կինը կոալային  շտապ տեղափոխել է մոտակա անասնաբուժական կլինիկա:

Ավստրալիայում լայնամասշտաբ հրդեհը մոտենում է Սիդնեյին: Այս տարի հրդեհների սեզոնի ժամանակ մահացել է վեց մարդ, ավերվել է  հարյուրավոր տուն: Այս տարի հրդեհների հետևանքով մահացել է ավելի քան 300 կոալա: 31 կոալա բուժվում է Նոր Հարավային Ուելսի Պորտ Մակքուարի հատուկ հիվանդանոցում:

Ավստրալիայի կոալաների հիմնադրամի տվյալներով, Ավստրալիայում կա շուրջ 43 հազար կոալա: