Ավստրալիայի մայրաքաղաքի մոտ կրկին պայքարում են հրդեհի դեմ
Ավստրալիայի մայրաքաղաքի մոտ կրկին պայքարում են հրդեհի դեմ

Ավստրալիայի մայրաքաղաքի մոտակայքում կրկին հրդեհ է: «Ռոյթերի» հաղորդմամբ, հրդեհը Կանբերայի մոտակայքում տարածված է մոտ 55 000 հա-ի վրա:

Ինչպես հայտարարել է երկրի իշխանությունները, այս փուլում քաղաքացիներին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները Կանբերայում արտակարգ դրություն էին հայտարարել, քանի որ հրդեհը մոտենում էր բնակելի տարածքին, և դրա տեղայնացումն անհնար էր: Ավելի ուշ հրդեհի ինտենսիվությունը նվազեց, դրա պատճառներից մեկը օդի ջերմաստիճանի մի քանի աստիճանով անկումն էր: Չնայած դրան, Ավստրալիայի մայրաքաղաքի արվարձանների բնակիչներին կոչ է արվում զգուշություն ցուցաբերել և հնազանդվել կառավարության հրահանգներին:

Ավստրալիայում հրդեհը չի դադարում անցած տարվա սեպտեմբերից: Աղետի հետևանքով զոհվել է 33 մարդ: