Ավստրալիայի իշխանությունը քննարկում է Վիկտորիա նահանգում մասսայական տարհանում հայտարարելու հարցը
Ավստրալիայի իշխանությունը քննարկում է Վիկտորիա նահանգում մասսայական տարհանում հայտարարելու հարցը

Ավստրալիայի իշխանությունը քննարկում է երկրի հարավ-արևելքում, Վիկտորիա նահանգում մասսայական տարհանում հայտարարելու հարցը:

Նահանգապետը բնակչությանը կոչ է անում, ուշադիր լինել սպասվող արտակարգ պայմանների հետ կապված և այն դեպքում, եթե հայտարարվի տարհանում, անհապաղ լքել տարածքը:

Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոյի տեղեկությամբ, առաջիկա ամիսների ընթացքում, Ավստրալիայում օդի ջեմաստիճանը կլինի միջինից բարձր, որը առավել կբարդացնի աղետի դեմ պայքարը:

Ավստրալիայում հրդեհի հետևանքով զոհվել է 27 մարդ և 480 միլիոն կենդանի: