Ավստրալիայի արևմտյան ափին գտնվել է աշխարհի ամենահին նամակով շիշը
Ավստրալիայի արևմտյան ափին գտնվել է աշխարհի ամենահին նամակով շիշը

Ավստրալիայի բնակչուհին լողափերից մեկում գտել է 132 տարի առաջ օվկիանոս նետված շիշ՝ հաղորդագրությամբ: Այդ մասին հաղորդել է ABC Ավստրալիա հեռուստաալիքը:

Աղջիկն ընտանիքի հետ զբոսնելիս է եղել լողափին՝ Պերտ քաղաքից 180կմ հեռավորության վրա, երբ ավազի մեջ նկատել է արևի տակ փայլող շիշը: «Այն բացելուց հետո ներսում հայտնաբերեցինք գերմաներեն, ձեռագրով գրված հաղորդագրություն»,- պատմում է Տոնյա Իլլմանը:

Ընտանիքը գտածոն հանձնել է նահանգային թանգարան, որտեղ գիտնականները Հոլանդիայի և Գերմանիայի իրենց կոլեգաների հետ հաստատել են, որ հաղորդագրությունը եկել է 19-րդ դարից:

Ավելի վաղ ամենահին շիշ-հաղորդագրություն համարվում էր նետելուց 108 տարի հետո գտնվածը: