Ավստրալիան հրդեհների պատճառով տուրիստական սեզոնին կրել է 619 միլիոն եվրոյի վնաս
Ավստրալիան հրդեհների պատճառով տուրիստական սեզոնին կրել է 619 միլիոն եվրոյի վնաս

Ավստրալիայում հրդեհների պատճառով, երկիրը տուրիստական սեզոնին կրել է 619 միլիոն եվրոյի վնաս:

Ավստրալիայում արդեն մի քանի ամիս է պայքարում են անտառային հրդեհի հետ: Այրվել է միլիոնավոր հեկտար անտառ, զոհվել է 29 մարդ:

Հրշեջները հրդեհը մարելու համար աշխատում են արտակարգ ռեժիմում: Երեկ, Ավստրալիայի արևելյան շրջաններում անձրև տեղաց, որը կառավարության խոսքով, կարևոր դեր կունենա հրդեհի մարման գործում: