Ավստրալիան հավանաբար իր սահմանները չի բացի մինչև 2021 թվականը
Ավստրալիան հավանաբար իր սահմանները չի բացի մինչև 2021 թվականը

Ավստրալիայի առևտրի, զբոսաշրջության և ներդրումների նախարար, Սայմոն Բիրմինգեմը հայտարարել է, որ երկրի սահմանները չեն բացվի մինչև 2021 թվականը:

«Ռոյտերս» գործակալության հաղորդմամբ, այդ ֆոնին բացառություններ կլինեն ուսանողների և այն անձանց համար, ովքեր Ավստրալիա են ժամանելու երկարաժամկետ նպատակներով:

«Մենք կարող ենք օգտագործել 14-օրյա կարանտինի մեթոդը, որը լավ է աշխատել ավստրալացիներին հայրենիք վերադարձնելու ժամանակ», – ասել է Բիրմինգեմը:

Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7300 դեպք, մահացել է 102 մարդ: