Ավելի համամասնական ընտրական համակարգը միակ ճանապարհն է, որ մեր երկրում բարելավվի քաղաքական կուլտուրան
Ավելի համամասնական ընտրական համակարգը միակ ճանապարհն է, որ մեր երկրում բարելավվի քաղաքական կուլտուրան

Մեր հարթությանը, համավարակի դեմ պայքարելում, առողջությունից և տնտեսությունից բացի ավելանում է նաև քաղաքական հարթությունը,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, մեկնաբանելով սահմանադրական փոփոխությունների հարցը, որը երեք 136 պատգամավորի աջակցությամբ ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Կառավարության ղեկավարի խոսքով, ընտրական համակարգի փոփոխությունը մեր երկրի ժողովրդականացման որակի հետագա կատարելագործման համար կարևոր քայլ է:

«Նախ և առաջ ես կցանկանայի շնորհավորել մեր խորհրդարանի անդամներին այս հաջողության կապակցությամբ: Իհարկե, սա որոշում էր, որը մենք բոլորս ակնկալում էինք, և բազմիցս ասել ենք, որ համամասնական ընտրական համակարգը միակ ճանապարհն է, որ այս երկրում փուլ առ փուլ բարելավվի քաղաքական կուլտուրան, սկսվեն փոփոխությունները, դառնանք ավելի ժողովրդավար և այս ամենը մեզ տանի մեր հիմնական նպատակի ուղղությամբ, և դա եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումն է», – ասել է վարչապետը: