Ավել գործ չունեմ, ևս վեց ամիս սպասել միջազգային կազմակերպությունների եզրահանգումներին. Միխեիլ Սաակաշվիլի
Ավել գործ չունեմ, ևս վեց ամիս սպասել միջազգային կազմակերպությունների եզրահանգումներին. Միխեիլ Սաակաշվիլի

Չենք պատրաստվում ձեռքերը ցած դնել, կողքից նայել և մնալ միայն միջազգային կազմակերպությունների եզրահանգումներին, ավել գործ չունենք, ևս վեց ամիս սպասել ոմանց եզրահանգումներին,-այս մասին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է ֆեյսբուք լայվի ժամանակ:

Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել կողմնակիցներին և ասել, որ ոչ մի բանից չվախենան:

«Ընկերներ, մեր դիտորդներ, մեր ակտիվիստներ, սովորական քաղաքացիներ, չվախենաք նրանք ուժեղ չեն, նրանք չունեն նաև անվտանգության ապարատ: Նրանք նույնիսկ շատ գումար էլ չունեն: Դուք գիտեք, չզիջեք նրանց: Չենք պատրաստվում ձեռքերը ցած դնել, կողքից նայել և մնալ միայն միջազգային կազմակերպությունների եզրահանգումներին, ավել գործ չունենք, ևս վեց ամիս սպասել ոմանց եզրահանգումներին: Վրաստանը հաղթելու է, նրանք արդեն պարտվել են»,-հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: