Ավարտվել է Մայրենի լեզվի և Մարտի 9-ի պուրակների, ինչպես նաև Չոր կամրջի և Զաարբրյուկենի կամրջի վերականգնումը
Ավարտվել է Մայրենի լեզվի և Մարտի 9-ի պուրակների, ինչպես նաև Չոր կամրջի և Զաարբրյուկենի կամրջի վերականգնումը

Ավարտվել է Մայրենի լեզվի և Մարտի 9-ի պուրակների, ինչպես նաև «Չոր կամրջի» և «Զաարբրյուկենի կամրջի» վերականգնումը:

Վերանորոգված տարածքն այսօր բացեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Բացմանը ներկա էին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն: Վարչապետը խոսքով դիմեց Մայրենիի պուրակում հավաքվածներին:

Միջոցառումն ավարտվեց վրացի կատարողների համերգով:

Նախագծի շրջանակներում վերականգնվել են երկու կամուրջները, կառուցվել են Մայրենի լեզվի և Մարտի 9-ի պուրակներ կապող հետիոտնային թունելներ, լայնածավալ կանաչապատման աշխատանքներ են իրականացվել պուրակներում և փոխվել է գույքը, կարգավորվել են վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցությունները, կազմակերպվել է արտաքին լուսավորության ցանց, բարելավվել է հետիոտնային տարածքը, «Չոր կամրջից» դեպի Քուռ գետի ափը երկու թեքահարթակներին կառուցվել է նոր մակերևույթ:

Նախագծի արժեքը կազմել է մինչև 27 միլիոն լարի: