Ավարտվել է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության եռակողմ մինիստերիալը
Ավարտվել է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության եռակողմ մինիստերիալը

Վրաստանում ավարտվել է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության եռակողմ մինիստերիալը:

Տարածաշրջանային անվտանգություն, պաշտպանական համագործակցության ուղղություններ և ապագա ծրագրեր,- այս հարցերն են քննարկել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Կախեթիում անցկացված եռակողմ հանդիպմանը:

Ըստ Ջուանշեր Բուրճուլաձեի, պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ձեւաչափն արդյունավետ է եւ ծառայում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը:

«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ռազմավարական գործընկերությունը, վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովրդի բարեկեցության և պաշտպանական ուժերի զարգացման համար»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն եռակողմ պաշտպանության մինիստերիալից հետո:

Նա կենտրոնացավ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների վրա և նշեց, որ գոյություն ունեցող հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելն այլընտրանք չունի, և ընդգծեց Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՄԱԿ-ի 76-րդ նստաշրջանում հնչեցրած խաղաղ նախաձեռնությունը:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները շնորհակալություն են հայտնել իրենց վրացի գործընկերոջը արդյունավետ հանդիպումների և մինիստերիալի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Մենք քննարկեցինք պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ եւ ապագա ծրագրերը: Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի տեսանկյունից մենք քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել տարածաշրջանի բարգավաճման եւ կայունության համար», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

«Այսօրվա հանդիպումները մեր երկրների ռազմավարական համագործակցության օրինակ են: Եռակողմ հանդիպումների ընթացքում կարեւորվեցին եղբայրական եւ բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման եւ եռակողմ ձեւաչափի իրականացվելիք քայլերը: Մենք քննարկեցինք ապագա հեռանկարները եւ խոսեցինք համագործակցության տարբեր ոլորտների մասին», – ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Մինիստերիալի ավարտին բոլոր երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին համագործակցության եռակողմ փաստաթուղթ:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: