Աթենքից Քութաիսիի ուղղությամբ իրականացվել է առաջին ավիաչվերթը
Աթենքից Քութաիսիի ուղղությամբ իրականացվել է առաջին ավիաչվերթը

Քութաիսիի միջազգային օդանավակայանում իրականացվել է Աթենք-Քութաիսի առաջին ավիաչվերթը:

«Օդանավակայանների միության» տեղեկությամբ, ավիաչվերթն իրականացվել է Wizz air-ի A 320 տիպի ժամանակակից օդանավով: Առաջին չվերթի ուղևորներին նվիրել են վրացական գինի, Բորջոմի, Սարաջիշվիլու կոնյակ և քաղցրավենիք:

Այսօրվանից Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելու միջազգային օդանավակայանում սկսել է չվերթներ կատարել Wizz air-ի երկրորդ օդանավը, որը կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի Իսպանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իտալիայի և Հունաստանի ուղղությամբ: