Ատենի կիրճում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ուղղաթիռ
Ատենի կիրճում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ուղղաթիռ

Շիդա Քարթլիում, Ատենի կիրճում, Օրմոցի գյուղի մոտակայքում հրշեջ-փրկարարներն աշխատել են ողջ գիշերվա ընթացքում: Այսօր առավոտյան հրդեհի մարման գործողությանը ներգրավվել է ՆԳՆ-ն սահմանային ոստիկանության ուղղաթիռը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, ուղղաթիռը հրշեջների համար հրդեհի օջախներ է հասցրել ջուր:

«Այս պահին տեղում կենտրոնացված են ՝ Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի, Մցխեթա-Մթիանեթի և Կախեթիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները: Աշխատակազմի քանակը հասել է մինչև 200-ի»,- ասել են  արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Նրանց խոսքով ՝ տեղում դրոնի միջոցով հետևում են հրդեհի օախներին:

Օրմցի գյուղի մերձակայքում կենտրոնացված է նաև Վրաստանի պաշտպանության նախարարության տեխնիկան:

Տեղում ստեղծվել է աշխատանքային շտաբ, որը ղեկավարում է ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեն և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետ Թեմուր Մղեբրիշվիլին: Դեպքի վայրում գտնվում է նաև հրշեջ-փրկարարական ուժերի վարչության պետ Դավիթ Սուխիշվիլին: