Ատենիի կիրճում հրդեհը լիովին մարված է

Ատենի կիրճում, լեռան ժայռային մասում հրդեհը լիովին մարված է: Տեղեկությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ, հրդեհի հետևանքով այրվել է երկու հեկտար տարածք:

«Բարդ ռելիեֆի պատճառով հրշեջ-փրկարարներն ստիպված էին առանց հրդեհաշիջման տեխնիկայի, անհատական հագեցվածությամբ մարել կրակը»,- հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: