Ասիայի զարգացման բանկը Վրաստանում ընթացիկ տարում կանխատեսում է 5 տոկոս անկում, իսկ հաջորդ տարի՝ 4.5 տոկոս տնտեսական աճ
Ասիայի զարգացման բանկը Վրաստանում ընթացիկ տարում կանխատեսում է 5 տոկոս անկում, իսկ հաջորդ տարի՝ 4.5 տոկոս տնտեսական աճ

Ասիայի զարգացման բանկը թարմացրել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Բանկի 2021 թվականին Վրաստանի համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Բացի այդ, կազմակերպության գնահատմամբ, հաջորդ տարի զբոսաշրջության, արտահանման և տեղի սպառման աճը դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա:

Բացի այդ, թարմացված կանխատեսմամբ, Ասիայի զարգացման բանկը ընթացիկ տարում կանխատեսում է էկոնոմիկայի 5 տոկոս անկում, որը կորոնավիրուսի բացասական ազդեցությունն է էկոնոմիկայի և ներդրումային կլիմայի վրա, սակայն, կազմակերպության գնահատմամբ, միտումը 2021 թվականին կփոխվի դեպի լավը:

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ տարվա սկզբին նվազել է 5.8 տոկոսով:

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու համար Վրաստանը ձեռնարկել է բազմաթիվ միջոցներ, այդ թվում, բանկին կանոնակարգեր և հարկերի մեղմացում, սոցիալական փաթեթների ընդլայնում, կարանտինի պատճառով դադարեցված բիզնես-գործունեության զգուշությամբ բացում և ներքին տուրիզմի խրախուսում:

Առողջացումը հնարավոր է պահպանել որոշ հարկային վճարների և արտոնությունների երկարաձգմամբ, մասնավոր սեկտորի զարգացման աջակցությամբ և առողջապահության ինստիտուտների հզորացմամբ՝ հնարավոր երկրորդ ալիքը դիմավորելու համար: Ասիայի զարգացման բանկը կրկին աջակցություն է հայտնում Վրաստանին՝ համավարակի դեմ պայքարում»,- հայտարարել է Վրաստանում Ասիայի զարգացման բանկի մշտական ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենտալը: