Աշխատում ենք ՈՒհան քաղաքից Վրաստանի քաղաքացիների տարհանման հարցով. Արչիլ Կալանդիա
Աշխատում ենք ՈՒհան քաղաքից Վրաստանի քաղաքացիների տարհանման հարցով. Արչիլ Կալանդիա

Աշխատում ենք ՈՒհան քաղաքից Վրաստանի քաղաքացիների տարհանման հարցով,- այս մասին Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է, Չինաստանի ժողովրդական հանրապետությունում Վրաստանի դեսպան՝ Արչիլ Կալանդիան:

Նրա խոսքով, քննարկվվում է նաև քաղաքացիների տարհանումը թուրքական կողմի հետ համագործակցությամբ:

Բացի այդ, ինչպես նշել է դեսպանը, Թուրքիայից օդանավը դեռ չի ժամանել Ուհան:

«Թուրքիայից ինքնաթիռը դեռ չի ժամանել: Մենք այս պահին աշխատում ենք Ուհանից Վրաստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ, ակնհայտ է, որ քննարկում ենք Թուրքիայի միջոցով մեր քաղաքացիներին տարհանելու վրա, որը պետք է իրականացվի թուրքական կողմի հետ համագործակցությամբ: Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ են նրանք անցնելու կարանտին, դա քննարկման հարց է»,- ասել է դեսպանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հաստատում են, որ Թուրքիայի հետ ընթանում են ակտիվ աշխատանքներ:

Դեսպանը նշել է, որ ՈՒհանում գտնվում է Վրաստանի հինգ քաղաքացի:

Թողնել մեկնաբանություն