Աշխատում ենք, որ այսպես կոչված սահմանների վրա հաստատված սահմանափակումները վերացվեն. Քեթևան Ցիխելաշվիլի
Աշխատում ենք, որ այսպես կոչված սահմանների վրա հաստատված սահմանափակումները վերացվեն. Քեթևան Ցիխելաշվիլի

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարում է, որ այսպես կոչված սահմանների փակումը բռնազավթված տարածաշրջաններում բնակվող մարդկանց համար ստեղծում է հավելյալ բարդություններ:

Ինչպես նա հայտարարել է, ամեն բան արվում է, որ բռնազավթիչ ռեժիմների կողմից հաստատված սահմանափակումները վերացվեն:

«Օրեց օր ծանրանում է այն մարդկանց վիճակը, որոնք գտնվում են լրիվ մեկուսացման մեջ: Սա վերաբերում է ուսանողներին, աշակերտներին, մարդկանց, ովքեր անցնում են տարբեր պատճառներով, այդ թվում բժշկական: Մենք աշխատում ենք փակ դիվանագիտությամբ և տարբեր ճանապարհներով, որպեսզի վերացվեն սահմանափակումները»,-հայտարարել է Ցիխելաշվիլին:

Նրա խոսքերով, այսպես կոչված սահմանների փակումը անհիմն է և այս հարցով արդեն կայացել են բանակցություններ Ժնևյան համանախագահների հետ:

Գրիպի վարակի պատճառով երկու բռնազավթիչ վարչակազմները փակել են այսպես կոչված սահմանները: