Աշխատանքով ապահովելու համաժողովին 22 ընկերություններ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց առաջարկել են 100 ավելի աշխատատեղ
Աշխատանքով ապահովելու համաժողովին 22 ընկերություններ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց առաջարկել են 100 ավելի աշխատատեղ

Վրաստանի նախագահի վարչակազմի աջակցությամբ տեղի ունեցած սահմանափակ կարողություններ ունեցող անձանց զբաղվածության համաժողովին, 22 ընկերություն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց առաջարկել է ավելի քան 100 աշխատատեղ: Առաջին փուլում ընտրվել է 47 մարդ:

Համաժողովին Վրաստանի նախագահը հանդես է եկել նախաձեռնությամբ, գալիք տարվա հունիսի 14-ին, Վրաստանում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների  պաշտպանության օրը նշվի զբաղվածության լայնածավալ համաժողովով, որը կկազմակերպի Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Նախագահի խոսքով, զբաղվածության համաժողովը ևս մեկ առաջ դրված քայլ է, քանզի դեռ շատ զարգացած երկրներում այս հարցը լուծված չէ, և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց  հասարակությանը ինտեգրելու գործընթացն ամբողջությամբ ավարտված չէ:

Անհնար է երկրում միշտ խոսենք տնտեսական և սոցիալական զարգացման մասին և այդ գործընթացին բոլորը չլինեն ներգրավված: Մեր երկիրը հարուստ է մարդկային ռեսուրսներով և մենք պետք է օգտվենք դրանից: Խոսքը տարբեր ունակություններ ունեցող անձանց հմտությունների օգտագործման և դրանց կիրառման մասին է: Այս գործընթացի խթանումը պետական ​​և մասնավոր հատվածների սեկտորի պարտականությունն է: