Աշխատանքային պայմանների տեսչության վարչությունը իրականացրել է այն հաստատությունների ստուգումը, որոնք կառավարության որոշմամբ իրականացնում էին արգելված գործունեություն
Աշխատանքային պայմանների տեսչության վարչությունը իրականացրել է այն հաստատությունների ստուգումը, որոնք կառավարության որոշմամբ իրականացնում էին արգելված գործունեություն

Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, աշխատանքի պայմանների տեսչության վարչությունը, երկրի մասշտաբով ստուգումներ է անց կացրել այն հաստատություններում, որոնք Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ի N322 որոշմամբ, իրականացնում էին արգելված գործունեություն:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, «ստուգման արդյունքում պարզվել է, որ Բաթումիում գտնվող ՍՊԸ «Օնլայն Մեջիք», այսպես կոչված «Ռեֆորմեր Ֆիտնեսը» իրականացնում էր ապօրինի տնտեսական գործունեություն: Փաստը տեղում գրանցելուց հետո, իրավաբանական անձը տուգանվել է 10 000 լարիով: Այնուամենայնիվ, մարզադահլիճը շարունակել է գործել»:

«Աշխատանքի տեսչությունը կրկնակի խախտման փաստը արձանագրելուց հետո դիմել է ներքին գործերի նախարարությանը: N322 որոշմամբ հաստատված «մեկուսացման և կարանտինի կանոնների» պահանջների կրկնակի խախտման համար պատասխանատվությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 248 I հոդվածի համաձայն: Բացի այդ, արգելված գործունեությամբ զբաղվելու պատճառով 10 000 լարիով տուգանվել է Բաթումիում գտնվող «Դիանա» ռեստորանը: Օբյեկտն իրականացնում էր N322 որոշմամբ արգելված տնտեսական գործողություններ:

Բացի այդ, Աշխատանքի տեսչությունը ստուգումներ է անցկացրել Թբիլիսիի գիշերային ակումբներում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ 10 000 լարիով արդեն տուգանված՝ «Դա Հուս Ռեկորդս»-ը շարունակել է իր գործունեությունը: Այս մասին աշխատանքի տեսչությունն անմիջապես տեղեկացրել է  ՆԳ նախարարությանը: Վերջին երկու օրվա ընթացքում աշխատանքի տեսչությունը նախազգուշացում է արել 2 738 օբյեկտի, տուգանել երկու և կասեցրել 2 309 օբյեկտի գործունեություն», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ստեղծված համավարակաբանական իրավիճակի պատճառով, աշխատանքի տեսչությունը շարունակում է խստացնել վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: