Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասնում է մեկ միլիոնի
Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասնում է մեկ միլիոնի

Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասնում է մեկ միլիոնի: Վերջին տվյալներով, արձանագրվել է 937 091 դեպք: Աշխարհում վարակի զոհ է դարձել 47 231 մարդ, ապաքինվել՝ 193 764-ը:

200 հազարն է գերազանցել վարակակիրների թիվն ԱՄՆ-ում: Զոհվել է ավելի քան 4450 մարդ, այստեղից 2000-ը միայն Նյու Յորքում, որտեղ բարդ իրավիճակ է: Ամենափոքր պացիենտը վեց շաբաթական նորածինն էր, ով վարակից մահացավ:

Վերջին 24 ժամում Իտալիայում զոհվել է 727 մարդ: Այստեղ, ընդհանուր մահացած է 13 155 մարդ, վարակակիրների թիվը հասնում է 110 574-ի:

Իսպանիայում վարակակիր է 104 000 անձ, մահացել է 9387-ը:

Միացյալ Թագավորությունում մեկ օրում մահացել է 563 մարդ: Վարակված է մոտ 30 հազար մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2357:

Ֆրանսիայում կորոանվիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 4000-ը: Վերջին 24 ժամում այստեղ վարակից զոհվել է 509 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 4032: Վարակված է 56 989 մարդ:

Իսրայելում կորոնավիրուսի վարակակիրնեը թիվը կազմում է 6092, մահացել է 26 մարդ: Երկրի առողջապահության նախարար Յակոբ Լիցմանի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: