Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 37 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 37 միլիոնը

Աշխարհում «կովիդ 19»-ով վարակված անձանց թիվը գերազանցել է 37 միլիոնը: Այս տվյալները հրապարակել է Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը:

Ամբողջ աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է 1 069 836 մարդ:

Կորոնավիրոսի տարածման ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվածների ընդհանուր քանակը հասել է 7,6 միլիոնի: Երկրորդ տեղում Հնդկաստանն է ՝ 6,9 միլիոն վարակվածով, իսկ երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ «կովիդ 19» է հաստատվել 5 055 888 մարդ: