Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոն 372 հազարը
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոն 372 հազարը

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոն 372 հազարը:

Համավարակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 57 միլիոն 564 հազար մարդ: Նրանցից ավելի քան 36 միլիոնը բուժվել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկությամբ, համավարակի էպիկենտրոնը Եվրոպան է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է մինչև 23 000 մարդ: Իտալիայում անցած գիշեր վարակից մահացել է 700 մարդ: «Կովիդ 19»-ի մինչև 23 000 նոր դեպք է արձանագրվել նաև Գերմանիայում:

Բարդ համավարակաբանական իրավիճակ է նաև ԱՄՆ-ում, որտեղ համավարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 12 միլիոնի: Մահացել է 254 հազար պացիենտ:

Բրազիլիայում վարակի դեպքերի թիվը գերազանցել է 6 միլիոնը: Ավելի քան 9 միլիոն մարդ վարակվել  Հնդկաստանում, որտեղ վերջին օր ու գիշերվա ընթացքով վարակվել է 24 000 մարդ: