Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 17 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 17 միլիոնը

Համավարակի մեկնարկից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 17 միլիոն մարդ: Տվյալները տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը: Նրանց փոխանցմամբ, ընդհանուր վարակից զոհվել է 667 060 մարդ:

Վարակից տարածման և մահացության դեպքերի թվով առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ ավելի քան 4 միլին վարակակրով և ավելի քան 150 000 մահացածով:

Միացյալ Նահանգներին հաջորդում է Բրազիլիան, որտեղ արձանագրված է վարակի ավելի քան երկու միլիոն դեպք, զոհվել է 90 134 մարդ: Երրորդ տեղում է Հնդկաստանը 1 581 000 վարակակրով, զոհվել է 34 955 մարդ: