Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 11 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 11 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 11 միլիոնը: Վարակի հետևանքով 7 ամսում զոհվել է ավելի քան կես միլիոն մարդ:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ամեն տարի գրիպով վարակվածների թվից երկու անգամ ավել է:

Ամենաշատը տուժած երկրների թվում են ԱՄՆ-ը, որտեղ վերջին 24 ժամում արձանագրվել է վարակի 55 000 նոր դեպք: Այստեղ վարակի զոհ է դարձել ավելի քան 129 000 մարդ:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1,5 միլիոն քաղաքացու մոտ: Ասիայում վարակի էպիկենտրոնը Հնդկաստանն է, որտեղ արձանագրված է կորոնավիրուսի 625 000 դեպք:

Նոր կորոնավիրուսից առաջին պացիենտը մահացավ 20020 թվականի հունվարի 10-ին, Չինաստանի Ուհան քաղաքում: