Աշխարհի մասշտաբով կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 390 հազարը
Աշխարհի մասշտաբով կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 390 հազարը

Աշխարհի մասշտաբով կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 390 հազարը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով, ամբողջ աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է 391 249 մարդ:

Ամենաշատ զոհված գրանցվել է՝  ԱՄՆ-ում, Բրիտանիայում և Բրազիլիայում: Կորոնավիրուսային վարակի նոր տիպը հաստատվել է 6 639 092 մարդու մոտ:

Վարակման առումով առաջին տեղում Միացյալ Նահանգներն են, որտեղ «կովիդ 19»-ը հաստատվել է 1 872 660 մարդու մոտ: Բրազիլիայում գրանցվել է վարակի 614 941 դեպք: Չնայած դրան աճում է ապաքինված մարդկանց քանակը:

Համավարակի սկսվելուց ի վեր աշխարհի 190 երկրներում կովիդ 19-ից բուժվել է 2 872 731 մարդ: