Աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանում անջատվել է էլեկտրականությունը
Աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանում անջատվել է էլեկտրականությունը

Աշխարհի ամենածանրաբեռնված Ատլանտայի օդանավակայանը դադարել է թռիչքներ ընդունել՝ էլեկտրականություն անջատվելու պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով օդանավակայանի Twitter-ի էջը։

«Էլեկտրականության խոշոր անջատումն ազդել է օդանավակայանի մի քանի հատվածների աշխատանքի վրա»,-ասված է հաղորդագրությունում։ Դրա հետ կապված դաշնային ավիացիոն իշխանություններն արգելել են Ատլանտայում օդանավերի վայրեջքները։