Աշխարհի 184 երկրներում կիրառվել է «Կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի 8,18 միլիարդ չափաբաժին
Աշխարհի 184 երկրներում կիրառվել է «Կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի 8,18 միլիարդ չափաբաժին

Աշխարհի 184 երկրներում կիրառվել է «Կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի 8,18 միլիարդ չափաբաժին։ Այս մասին տեղեկություն է տարածում «Բլումբերգը»։

Գործակալության տվյալներով, ներկայումս ընթանում է աշխարհում ամենամեծ պատվաստումների արշավը, որի շրջանակներում օրական իրականացվում է 36,1 միլիոն պատվաստում:

«Բլումբերգը» գրում է, որ աշխարհում 100 մարդու հաշվով 106 դեղաչափ է գրանցվում, սակայն բաշխման գործընթացում բացեր կան, քանի որ ամենաբարձր եկամուտ ունեցող երկրներում և տարածաշրջաններում պատվաստումների գործընթացը 10 անգամ ավելի արագ է ընթանում, քան ցածր եկամուտ ունեցող երկրներում։

Ներկայիս տեմպերով աշխարհում 17,4 միլիոն մարդ ամեն օր ստանում է պատվաստանյութի առաջին չափաբաժինը։