Աշխարհը պատրաստվում է դիմավորել նոր՝2018 թվականը
Աշխարհը պատրաստվում է դիմավորել նոր՝2018 թվականը

Մի քանի ժամում ողջ աշխարհը դիմավորելու է նոր՝2018 թվականը: Տարբեր երկրներում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Ավանդաբար ամենա տպավորիչ միջոցառումներից մեկը անց է կացվելու Նյու Յորքում, որտեղ նոր տարվա մուտքը նշում են տարբեր գույներով լուսավորված մեծ գնդի իջեցմամբ:

Թայմս Սքվերում ամանորյա գիշերը սպասում են միլիոնից ավելի հյուրի: Առանձնահատուկ ռեժիմով է աշխատում ոստիկանությունը:

 

Տոնական տրամադրություն է նաև Ռիո Դե Ժանեյրոյում: Բրազիլիայում նոր տարին դիմավորելու են 17 րոպեանոց հրավառությամբ: Իշխանությունները գտնում են, որ այս տարի Կոպակաբանայի ծովափին նոր տարին դիմավորելու է 2 միլիոնից ավելի մարդ:

Անվտանգության նորմերի խիստ պաշտպանությամբ են դիմավորում նոր տարին նաև Լոնդոնում, որտեղ տեղացիները և զբոսաշրջիկները կդիտեն հրավառություն:

Նախապատրաստական աշխատանքները ավարտին են մոտենում Գերմանիայում: Բեռլինում հազարավոր մարդիկ նոր տարին կդիմավորեն Բրանդենբուրգի պալատի մոտ: Գերմանիայում նույնպես խստացվել են անվտանգության նորմերը:

Նոր տարվա գիշերը սահմանափակումներ են գործելու նաև գերմանական Քյոլնում: Քաղաքում գիշերը արգելվել է ալկոհոլի վաճառքը: