Ասացի, որ լավ կլիներ Վրաստանում հայտնվեր ուժեղ, այլընտրանքային քաղաքական ուժ, և ահա երկուշաբթի օրը արձակուրդից դուրս բերեցին Գախարիային, որ կատարի այդ առաքելությունը. Գիորգի Մարգվելաշվիլի
Ասացի, որ լավ կլիներ Վրաստանում հայտնվեր ուժեղ, այլընտրանքային քաղաքական ուժ, և ահա երկուշաբթի օրը արձակուրդից դուրս բերեցին Գախարիային, որ կատարի այդ առաքելությունը. Գիորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին արձագանքում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությանը:

Ըստ Մարգվելաշվիլիի, Գիորգի Գախարիայի առաքելությունն է ստեղծել «Վրացական երազանք» երկու կուսակցությունը:

«Ասացի, որ լավ կլիներ Վրաստանում հայտնվեր ուժեղ, այլընտրանքային քաղաքական ուժ, և ահա երկուշաբթի օրը արձակուրդից դուրս բերեցին Գախարիային, որ կատարի այդ առաքելությունը: Առաքելություն, որ իբր ստեղծվում է «Վրացական երազանք» երկուսը: Շնորհակալություն «Վրացական երազանքին», ինձ ուշադիր լսելու և առաջադրանքը կատարելու համար, որը մենք տալիս ենք այստեղից: Կլինեմ թե ոչ «Վրացական երազանք» երկուսի հիմնադիրը, եթե դա եք ինձ հարցնում, ապա կասեմ՝ ոչ», – հայտարարել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Ծավկիսիում, իր տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:

«Չնայած բազմաթիվ տարբեր խոսակցություններին, ես ոչ մի տեղ չեմ գնում: Ավելին, ես նաև քաղաքականությունից չեմ հեռանում: Փաստորեն, մենք հետևում ենք ծրագրերին, մեր օրակարգին, որոնք մեզ հնարավորություն կտան առաջիկայում ամեն ինչ մանրամասնորեն կիսել և պատմել ձեզ», – հայտարարել է Գիորգի Գախարիան: