Արժույթի միջազգային հիմնադրամն անփոփոխ է թողել Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Արժույթի միջազգային հիմնադրամն անփոփոխ է թողել Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը ուժի մեջ է թողնում կանխատեսումը, որի համաձայն, այս տարի տնտեսական աճը կլինի 4.6 տոկոս: Այս մասին խոսվում է հիմնադրամի կողմից Վրաստանում առաքելության ավարտից հետո հրապարակված մամլո հաղորդագրությունում:

«Վրաստանի էկոնոմիկայի հիմքը կրկին կայուն է: Չնայած համեմատաբար քիչ աջակցող տնտեսական միջավայրի, 2019 թվականի առաջին կեսին տնտեսական ակտիվությունը եղել է նախատեսվածից ավելի դրական – մոտ հինգ տոկոս: Օգոստոսի տվյալներով, ավելացած գնաճը (տարեկան 4.9 տոկոս) պայմանավորված է ակցիզային հարկի վճարմամբ, սննդամթերքի ավելացած գնով և լարիի արժեզրկմամբ»,- հայտարարել է ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Մերսեդես Վերա-Մարտինը:

Հիմնադրամի ներկայացուցիչները կասկածում են, որ տարեվերջին գնաճը կկազմի 5.4 տոկոս:

ԱՄՀ-ի առաքելությունը Վրաստանում էր սեպտեմբերի 11-17-ին: