Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, Վրաստանում տնտեսական աճը տարածաշրջանի երկրների միջև լինելու է ամենաբարձրը
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, Վրաստանում տնտեսական աճը տարածաշրջանի երկրների միջև լինելու է ամենաբարձրը

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, տարածաշրջանի երկրների միջև Վրաստանում տնտեսական աճը լինելու է ամենաբարձրը:

Կազմակերպությունը սեփական կայք էջում թարմացրել է 2018-2023 թթ.. կանխատեսումնային ցուցանիշները: Վրաստանի գնահատականը հետևյալն է – տնտեսական աճը 2018 թվականի համար 4,5 տոկոս, 2019 թ. համար 4,8 տոկոս, 2020 թ. համար 5 տոկոս, 2021-2023 թթ.. համար 5,2 տոկոս:

Նշված ցուցանիշով Վրաստանը հարավային Կովկասի երկրներից բացի, առաջ է անցնում նաև՝ Թուրքիայից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Մոլդովայից և Բելառուսից:

Օրինակ, եթե Վրաստանի տնտեսությունը 2018-2020 թթ.. աճելու է 14,3 տոկոսով, Թուրքիայում այդ ցուցանիշը կազմելու է 12 տոկոս: Մոլդովայում տնտեսական աճը լինելու է 11,1 տոկոս, Հայաստանում 10,4 տոկոս, ՈՒկրաինայում 10, Ադրբեջանում 9,5, Բելառուսում 7,2 իսկ Ռուսաստանում 4,7 տոկոս:

2018-2023 թթ.. գնահատման մեջ Վրաստանի տնտեսական աճը հասնում է 29,9 տոկոսի: Համեմատելու համար, Թուրքիայում այս ցուցանիշը 22,8 տոկոս է:

Ավանդաբար բարձր է ցուցանիշը կենտրոնական Ասիայի երկրներում: