«Արժանի գործընկեր» զորավարժությունը Վրաստանում անցկացնելը մեկ անգամ ևս այն բանի արտահայտումն է, թե որքան կարևոր է Վրաստանը արտասահմանցի գործընկերների համար. Իրակլի Ղարիբաշվիլի
«Արժանի գործընկեր» զորավարժությունը Վրաստանում անցկացնելը մեկ անգամ ևս այն բանի արտահայտումն է, թե որքան կարևոր է Վրաստանը արտասահմանցի գործընկերների համար. Իրակլի Ղարիբաշվիլի

«Արժանի գործընկեր» զորավարժությունը Վրաստանում անցկացնելը մեկ անգամ ևս այն բանի արտահայտումն է, թե որքան կարևոր է Վրաստանը արտասահմանցի գործընկերների համար, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստում, պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակ հայտարարել է, Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա խոսել է պաշտպանական ուժերում զորավարժությունների և ռազմական կրթության առումով առկա իրավիճակի մասին:

«Չնայած համավարակին, ամռանը մեր գործընկերների հետ անց են կացրել «Արժանի գործընկեր» կարևոր զորավարժությունը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է Վրաստանը մեր արտասահմանցի գործընկերների, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար: Զորավարժություններին մասնակցել է ավելի քան հազար օտարերկրյա զինծառայող: Նաև շատ տպավորիչ էր մի քանի հարյուր զինվորի դեսանտը: Կցանկանայի նշել, որ այս բոլոր զորավարժությունները ծառայում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղելիության բարձրացմանը և մեր պաշտպանական ուժերի ամրապնդմանը»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նախարարի թեկնածուն նշել է, որ կրթությունը բանակում առաջնահերթություններից է:

«Ինչպես գիտեք, մենք ոչ միայն կենտրոնացած ենք բանակի ներքին կրթության վրա, այլ, ըստ էության բացել ենք դռները: Պարոն Գիորգի Ամիլախվարին այսօր այստեղ է և ինքը ներգրավված էր այս գործընթացում, երբ մենք խնդրանքով դիմեցինք համալսարաններին, փոխըմբռնման հուշագրեր ստորագրելու նպատակով: Նրանք նաև նպաստում են ոչ միայն մեր զինված ուժերի կրթությանը, այլև նրանց երեխաներին և ընտանիքի անդամներին: Ես նկատի ունեմ ուսման համաֆինանսավորումը, 50%-ը ծածկում է պաշտպանության նախարարությունը: Մենք նաև սահմանել ենք նախարարի կրթաթոշակը, որը կազմում է 750 լարի մեկ եռամսյակի համար, ինչը կարող է մի տեսակ խթան հանդիսանալ զինվորականների երեխաների համար»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: