«Արժանի գործընկեր 2018»-ը ավարտվել է ցուցադրական վարժանքներով (ֆոտոշարք)
«Արժանի գործընկեր 2018»-ը ավարտվել է ցուցադրական վարժանքներով (ֆոտոշարք)

«Արժանի գործընկեր 2018» բազմազգ զորավարժությունները Վազիանիի 11-րդ հրաձգարանում ավարտվել են ցուցադրական վարժանքներով:

Զորավարժությունների փակման արարողությունը բաղկացած էր երկու մասից: Սկզբում անց է կացվել արտասահմանյան հյուրերի համար ցուցադրական վարժանք, որի խնդիրն էր բազմազգ ստորաբաժանումների կողմից շրջանային պաշտպանության իրականացումը:

Այս տարի առաջին անգամ զորավարժություններին մասնակցել են ամերիկյան AH-64 «Ապաչի» ուղղաթիռները: Վրացի զինծառայողները այս տարի առաջին անգամ կրակել են Ջավելին համակարգից: Վարժանքների ժամանակ, վրացի, գերմանացի և ամերիկացի զինվորականների թիկունքը ամրապնդել է գերմանական հետևակային «Մարդեր» հրահամեքենան: Զորավարժությունների ժամանակ օգտագործել են վրացական, գերմանական և ամերիկյան զինվորական տեխնիկա: Զորավարժություններին մասնակցել են նաև հրետանու և ինժիներական ստորաբաժանումները:

Վրաստանի պաշտպանության նախարարը խոսքով դիմել է զորավարժություններին մասնակից զինվորականներին և հրավիրված հյուրերին: