Արխոտի կիրճում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ուղղաթիռ
Արխոտի կիրճում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ուղղաթիռ

Խևսուրեթիում, Արխոտի կիրճում, անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է հրշեջ-փրկարարների մի քանի անձնակազմ և ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղղաթիռ,- այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկության մեջ:

«Հրդեհը մարելու համար ակտիվ աշխատում են Մցխեթա-Մթիանեթիի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև՝ Թբիլիսիից մոբիլիզացված հրշեջ-փրկարարներ և սահմային ոստիկանության 10 հոգուց բաղկացած խումբ: Օջախը Ամղա գյուղից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա է, տեխնիկայի համար անանցանելի վայրում և համապատասխանաբար, հրդեհաշիջման տեխնիկան անհնար է մոտեցնել, ուստի հրդեհի մարումն իրականացվում է անհատական միջոցներով»,- հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Նրանց փոխանցմամբ, հրդեհաշիջման աշխատանքները բարդ ռելիեֆի հետ մեկտեղ խոչընդոտում է նաև քամին: