Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի մոտ տեղի է ունեցել պայթյուն
Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի մոտ տեղի է ունեցել պայթյուն

Ռուսաստանում, Արխանգելսկի շրջանի Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի մոտ տեղի է ունեցել պայթյուն: Տեղեկությունը ռուսական մամուլը տարածում է արտակարգ ծառայությունների վրա հենվելով:

Պայթյունի ժամանակ տուժել է մեկ մարդ, որը բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ մահացել է: Տարածված տեղեկությամբ, նա Անվտանգության ծառայության աշխատակից է: Տեղի ունեցածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: