Արվելաձե եղբայրները Թուրքիայում աշխատում էին տարիներ շարունակ և այժմ Ուզբեկստանում մարզիչ են, սա հրաշալի համադրություն է. Էրդողան
Արվելաձե եղբայրները Թուրքիայում աշխատում էին տարիներ շարունակ և այժմ Ուզբեկստանում մարզիչ են, սա հրաշալի համադրություն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Ուզբեկստանում: Այսօր նա Տաշքենդում հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, գործարարների, քաղաքական գործիչների և տարբեր ոլորտի ներկայացուցիչների:

Հատկանշական է, որ հյուրերի միջև են Տաշքենդի «Պախտակորի» գլխավոր մարզիչ Շոթա Արվելաձեն և նրա զույգ եղբայրը, նույն թիմի մարզական տնօրեն Արչիլ Արվելաձեն, որոնք տարիներ շարունակ խաղացել են թուրքական «Տրապզոնսպորտ»-ում և ակումբի լեգենդներն են: Նրանց Թուքիայի նախագահի կողմից սպասում էր անակնկալ:

«Ուզբեկստանում պատրաստվում ենք իրագործել բազմաթիվ ներդրումներ, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտներին: Կլինեն բազմաթիվ ուղղություններ, որոնք կներառեն նաև կրթությունը և մշակույթը: Միևնույն ժամանակ այստեղ եմ Շոթան և Արչիլը, որոնք մեզ հետ, Թուրքիայում աշխատում էին տարիներ շարունակ և այժմ Ուզբեկստանում մարզիչ են: Սա հրաշալի համադրություն է»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այդ հանդիպումը «ֆեյսբուքի» պաշտոնական էջում հրապարակել է Շոթա Արվելաձեն: