Արտոնագրված պատվաստանյութերը արձագանքում են կորոնավիրուսի նոր տարբերակին, սակայն որը ինչպիսի որակով, ընթանում են հետազոտություններ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ
Արտոնագրված պատվաստանյութերը արձագանքում են կորոնավիրուսի նոր տարբերակին, սակայն որը ինչպիսի որակով, ընթանում են հետազոտություններ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության իմունիզացիայի և պատվաստումների կառավարվող հիվանդությունների ծրագրի կառավարիչ, Սիդհարթա Դատայի հայտարարությամբ, իրենց ունեցած տեղեկությամբ, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից արտոնագրված բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են վարակի նոր շտամների դեմ, բայց ուսումնասիրություններ են տարվում, պարզելու համար, թե որ պատվաստանյութը, ինչ որակով է արձագանքում նոր շտամներին:

«Համաձայն մեր ունեցած տեղեկությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվություն ստացած բոլոր պատվաստանյութերը արձագանքում են կորոնավիրուսի նոր տարբերակներին, այնուամենայնիվ, թե որը ինչ որակով, ուսումնասիրությունները շարունակվում են: Կարևոր է նշել, որ այս պատվաստանյութերը գործում են Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված շտամների դեմ: Ինչ վերաբերում է հնդկական շտամին, այն նոր է հայտնվել և հայտնի է, որ Հնդկաստանում օգտագործվող պատվաստանյութը, այսինքն՝ «Աստրազենեկան» նվազեցնում է վարակի հնդկական շտամից մահացությունը», – հայտարարել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության իմունիզացիայի և պատվաստումների կառավարվող հիվանդությունների ծրագրի կառավարիչը: