Արտերկրներ սեզոնային աշխատանքների մեկնող քաղաքացիները կստանան 300 լարի օգնություն
Արտերկրներ սեզոնային աշխատանքների մեկնող քաղաքացիները կստանան 300 լարի օգնություն

Պետությունը կօգնի այն քաղաքացիներին, ովքեր սեզոնային աշխատանքների էին մեկնում տարբեր երկրներ,- այս մասին հայտարարել է բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար, Թամիլա Բարկալիան:

Փոխնախարարի խոսքով, քաղաքացիները պարտավոր չեն ներկայացնել որևէ փաստաթուղթ, անհրաժեշտ է միայն գրանցվել մինչև հուլիսի 15-ը, առողջապահության նախարարության համապատասխան պորտալում, իսկ սահմանի հատման մասին տեղեկությունը նախարարությունը կստանա ներքին գործերի նախարարությունից:

Այսօրվա դրությամբ պետությունից օգնություն է ստացել մոտ 105 հազար ինքնազբաղված անձ: Հունիսի 26-ից ընդլայնվել է փոխհատուցում ստացող շահառուների շրջանակը  և այն քաղաքացիները, ովքեր սեզոնային աշխատանքների նպատակով մեկնում էին տարբեր երկրներ, կստանան 300 լարի օգնություն:

Վրաստանի կառավարության, 388-րդ բանաձևի համաձայն, նոր կորոնավիրուսով (SARS-COV-2) առաջացած վարակի (COVID-19) արդյունքում պատճառված վնասը թեթևացնելու նպատակով, փոփոխություններ են մտցվել պետական ծրագրերում:

Փոփոխությունների համաձայն, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ինքնազբաղված են եղել Վրաստանի սահմաններից դուրս, ինչը հաստատվում է 2019 թվականին 60 անգամ կամ/2019 թվականի մարտ ամսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 30-ից 120 օրացուցային օրերի ընթացքում սահմանի հատմամբ, հնարավորություն կունենան, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տրված համապատասխան փաստաթղթի գոյության դեպքում գրանցվել փոխհատուցում ստացող անձանց բազայում, Վրաստանի առողջապահության նախարարության գրանցման՝ (https://compensation.moh.gov.ge/) պորտալում, ոչ ուշ քան 2020 թվականի հուլիսի 15-ը:

Հունիսի 29-ի դրությամբ, առողջապահության նախարարության գրանցման պորտալի միջոցով ընդհանուր առմամբ գրանցվել է 156 186 անձ: Այստեղից 104 547 քաղաքացի ստացել է 300 լարի օգնություն: