Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Մինսկում ոստիկանների կողմից ցուցարարներին ձերբակալելու մասին
Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Մինսկում ոստիկանների կողմից ցուցարարներին ձերբակալելու մասին

Մինսկում, Պուշկինի մետրոկայանի մոտ ոստիկանությունը ձերբակալել է ցույցի մասնակիցների: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելեն»՝ հիմնվելով բելառուսական լրատվամիջոցների վրա:

Տարածված տեղեկությամբ, ցույցի մասնակիցները հավաքվել են բողոքի ցույցերի ժամանակ մահացած ցուցարար, Ալեքսանդր Տարայկովսկու իմպրովիզացված հուշարձանի մոտ:

Միևնույն ժամանակ, ըստ տարածված տեղեկատվության, քաղաքում չեն աշխատում մետրոյի մի քանի կայարաններ և ինտեռնետը բնակչությունը ստանում է ընդհատումներով: