Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար հյուպատոսական գրանցում կարող են անցնել մինչև նոյեմբերի 11-ը
Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար հյուպատոսական գրանցում կարող են անցնել մինչև նոյեմբերի 11-ը

Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար հյուպատոսական գրանցում կարող են անցնել մինչև 2018 թվականի նոյեմբերի 11-ը ներառյալ: Այս մասին տեղեկութուն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Արտաքին գերատեսչությունը արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին, որոնք չեն գտնվում հյուպատոսական գրանցման, մեկ անգամ ևս հիշեցնում է, որ ընտրություններին մասնակցելու նախապայմանը հյուպատոսական գրանցում անցնելն է:

« Քաղաքացիները հյուպատոսական գրանցման պահանջով պետք է դիմեն այդ երկրում Վրաստանի հյուպատոսական հաստատությանը կամ էլեկտրոնային գրանցում անցնեն https://geoconsul.gov.ge/ka/register/visit կայքէջի միջոցով»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությունում: