Արտաքին գործերի նախարարությունում կայացել է հանդիպում Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների հետ
Արտաքին գործերի նախարարությունում կայացել է հանդիպում Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների հետ

Արտաքին գործերի նախարարությունում կայացել է Ժնևյան միջազգային բանակցությունների 49-րդ փուլի նախապատրաստական հանդիպումը, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ:

«Զույցը վերաբերել է Ռուսաստանի դաշնության կողմից բռնազավթված տարածաշրաջնների փաստացի բռնազավթման կողմ արված քայլերին: Հանդիպմանը քննարկվել են բռնազավթված տարածքներում ազատ տեղաշարժի սահմանափակմանը, մայրենի լեզվով կրթություն ստանալու արգելքին և վրացիների էթնիկ նշանով խտրականությանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ Գալիում ապրող վրացիներին ստիպում են գրանցվել որպես օտարերկրացիներ և փոխել իրենց էթնիկ ինքնությունը: Ընդգծվել է նաև Ախալգորիում ապրող մարդկանց, այդ թվում քաղաքացիական ակտիվիստների իրավունքների կոպիտ խախտումների փաստերը»,- ասված է արտաքին գործերի նախարարության  հաղորդագրության մեջ:

Ժնևյան բանակցությունների 49-րդ փուլը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 8-9-ին: