Արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ ընտրություններին միջազգային դիտորդների ապահովման նպատակով, ինչպես երկկողմ ձևաչափերում, այնպես էլ միջազգային կազմակերպություններ ուղարկվել են հրավիրատոմսեր
Արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ ընտրություններին միջազգային դիտորդների ապահովման նպատակով, ինչպես երկկողմ ձևաչափերում, այնպես էլ միջազգային կազմակերպություններ ուղարկվել են հրավիրատոմսեր

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների ապահովման նպատակով, Վրաստանի նախագահի կողմից ընտրությունների ամսաթվի հայտարարելուց հետո, կրկին ուղարկել է հրավիրատոմսեր միջազգային կազմակերպություններին: Բացի այդ, երկկողմ նամակներ է ուղարկվել ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ՎՈՒԱՄ-ի անդամ և Վրաստանի գործընկեր երկրներին (ընդհանուր առմամբ 50 երկիր):

Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, հրավերի նամակների հետ միասին միջազգային դիտորդներին ուղարկվել է Վրաստան մուտք գործելու և գործունեության արձանագրությունը, որն հաստատվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:

«Հատկանշական է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարի անունից, Վրաստանի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին դիտորդների ներկայությունը ապահովելու նպատակով, պաշտոնական հրավերները առաջին անգամ ուղարկվել էր մայիսի 27-ին: Կոնկրետ, հրավերը ուղարկվել էր՝  ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտներին և մարդու իրավունքների գրասենյակին (ODIHR), ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովին (OSCE PA), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (PACE), Եվրոպայի խորհրդարանին (EP) և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին (NATO PA), ինչպես նաև ազգային ժողովրդավարական ինստիտուտին (NDI), Միջազգգային հանրապետական ինստիտուտին (IRI) և ՎՈՒԱՄ-ի կազմակերպությանը (GUAM): Այսօրվա դրությամբ Վրաստան ժամանելու պատրաստակամությունը գրավոր ձևով հաստատել են ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը (ODIHR), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (PACE): Հարկ է նշել, որ COVID 19 համավարակի պայմաններում, որոշ դիտորդական կազմակերպություններ իրենց կարգավորումներից ելնելով այս փուլում չեն կարողանում դիտորդական գործունեություն իրականացնել Վրաստանում, սակայն նշում են, որ պատրաստ են գոյություն ունեցող հնարավորության շրջանակներում հետևեն ընտրական գործընթացին, ինչը ողջունելի է»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: